Հասարակություն Պատահարներ 

Հրշեջ-փրկարարները մարել են այրվող տուն, վագոն-տնակ, անասնագոմ, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ

analitik.am

Օգոստոսի 8-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Էջմիածին, Լոռու մարզի Սպիտակ և Ստեփանավան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 5 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

Նույն շարքից