Բարի օր Հայաստան 

Նախատեսվում է հակակոռուպցիոն կոմիտեում բարձրացնել աշխատավարձերը

analitik.am

Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» հարցը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների կողմից սոցիալական երաշխիքներից ամբողջական ծավալով օգտվելու հրամայականով, ինչպես նաև օրենսդրության մեջ առկա որոշ թերություններ շտկելու նպատակով:

Ինչպես նաև՝ նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար նախատեսել հավելավճարի տրամադրում Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության յուրաքանչյուր տարվա համար:

Իսկ ակնկալվող արդյունքը հետևյալն է՝

Նախագծերով առաջարկվող իրավակարգավորման ընդունման արդյունքում կսահմանվի և կհստակեցվի Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող անձանց՝ Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում աշխատած յուրաքանչյուր տարվա համար հավելավճար տրամադրելու կարգը, կապահովվի ՀՔԾ նախկին աշխատակիցների սոցիալական երաշխիքներից օգտվելու իրավունքի իրացումը և կկարգավորվեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության հետ կապված հարաբերությունները։

Նույն շարքից