Բարի օր Քաղաքականություն 

ՍԴ անդամներին հավելավճար՝ ընդհանուր 42,7 մլն դրամի չափով

analitik.am

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Սահմանադրական դատարանին հատկացրեց լրացուցիչ 42.7 մլն դրամ: Որոշումը ընդունվեց այսօրվա՝ օգոստոսի 11-ի Կառավարության նիստում:

Նախագծում նշվում է , որ ըստ 2022 թվականի հուլիսի 10-ից ուժի մեջ մտած «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի համար սահմանվել է հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:

Ակնկալվում է, որ նախագծի ընդունման արդյունքում 2022 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում կապահովվ Սահմանադրական դատարանի դատավորների՝ օրենքով նախատեսված վարձատրության վճարումը:

Նույն շարքից