Հասարակություն 

Գործարար «Լֆիկ Սամոյի» «Երևան Սիթի» սուպերմարկետի անվտանգության պետը դիմել է ոստիկանություն. Shamshyan.com

analitik.am

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն  և Նորք–Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ՝ օգոստոսի 10–ին, ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ, 40-ամյա Գագիկ Ա.-ն և հայտնել, որ ինքը աշխատում է «Երևան Սիթի» սուպերմարկետի անվտանգության պետ ու Մաշտոցի պողոտայում գործող «Երևան Սիթի»-ից հափշտակել են խոշոր չափի գումարի ծխախոտ:

Ահազանգով մեկնած ոստիկաններին Գագիկ Ա.-ն հայտնել է, որ  իրեն պատճառվել է մոտ 700 հազար դրամի նյութական վնաս:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել են:

Նույն շարքից