Հասարակություն Միջազգային 

Պավել Պրիլուչնիի և Զեփյուռ Բրուտյանի ռոմանտիկ հոլովակը Հայաստանում

analitik.am

Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: Այս մասին Комсомольская Правда թերթին պատմել են զույգին մոտ կանգնած աղբյուրները՝ հավելելով, որ դերասանները չեն սահմանափակվի միայն անձնագրում դրված կնիքով (ՔԿԱԳ). նրանք պատրաստվում են մեծ հարսանիքի։

«Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», - Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։

Նրանք հավելել են, որ զույգն առայժմ հրավիրել է միայն հարազատներին. ասում են՝ նախատեսում են բացառապես ընտանեկան տոնակատարություն։

Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն արդեն այցելել են Հայաստան և այստեղ նկարահանել ռոմանտիկ հոլովակ։

Հոլովակը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։

Նույն շարքից