Քաղաքականություն 

Մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել նախկին դեսպան Էդգար Ղազարյանի նախաձեռնած «Անկախության շարժմանը» մասնակցելու վերաբերյալ

analitik.am

Սիրելի՛ հայրենակիցներ.

Նույնիսկ այս ազգակործան և թուրքամետ իշխանությունների երբեմնի կողմնակիցների համար էլ ակնհայտ է, որ ծրագրավորված կերպով իրականացվում է պետականությունը և երկիրը կործանելու քաղաքականություն:

Հայաստանի վայ-իշխանություններին <<նվագակցում>> են Արցախի արցախակործան իշխանությունները:

Փաստ է, որ Հայաստանը և հայությունը երբևէ հայտնված չեն եղել այսպիսի վտանգավոր և ծանր իրավիճակում:

Կործանման տանող այս թափանիվը կանգ առնելու միտում չունի, ընդհակառակը՝ գնալով ավելի է թափ առնում, չնայած վերջին շրջանում մտահոգ հայության ծավալած բուռն ընդվզումներին:

Ամենաթարմ օրինակը, թերևս, արտակարգ և լիազոր դեսպան, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Էդգար Ղազարյանի մամուլի ասուլիսին արտահայտած դիտարկումներն են: Նա հիմնավոր և համոզիչ կերպով ներկայացրեց այն խորը հակասությունները, որոնք առկա են վարչապետի աթոռը զբաղեցնողի խոստումների և գործունեության միջև:

Մենք լիովին համաձայն ենք հարգելի դեսպանի արտահայտած տեսակետներին, կիսում ենք նրա մտահոգությունները և հայտարարում ենք, որ միանում ենք դեսպան Է. Ղազարյանի առաջարկներին:

Նաև կոչ ենք անում բոլորին՝

ս. թ. օգոստոսի 23-ին լինել Հանրապետության հրապարակում՝ ի պաշտպանություն ՀՀ Անկախության հռչակագրի անշեղ կատարմանը:

 

<<Պահեստազորի սպաներ>> շարժում

<<Ձայն հայրենեաց>> մշակույթի գործիչների շարժում

<<Հայ ազգային գվարդիա>> ՀԿ

<<Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն>> ՀԿ

<<Իրավունքի և արժեքների գերակայություն>> ՀԿ

<<Վերադարձ>> հիմնադրամ

Նույն շարքից