Հասարակություն 

26-ամյա ծննդկանի պտուղը մահացած է ծնվել

analitik.am
Կինը հղիության ընթացքում ունեցել է որոշակի խնդիրներ, պաթոլոգիայի բաժանմունքում բուժում է ստացել։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում ծննդկանի պտուղը մահացած է ծնվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ԲԿ–ի մամուլի ծառայությունից։
Նշենք, որ ծննդկանի հայրը դիմել է ԶԼՄ–ներից մեկին և հայտնել, որ «բժշկական կենտրոնի ծննդատանը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով 26-ամյա իր դստեր՝ Փ.Շ.-ի նորածին տղա երեխան մահացել է»։
«Նորածինը մահացած է ծնվել, քանի որ կինը հղիության ընթացքում ունեցել է որոշակի խնդիրներ, պաթոլոգիայի բաժանմունքում բուժում է ստացել։ Դեպքի օրը, առավոտյան կինը դիմել է ծննդատուն` ասելով, որ պտղի խաղը գրեթե չի զգում։ Կեսարյան հատում է կատարվել, բայց նորածինն արդեն մահացած է եղել»,–ասացին մամուլի ծառայությունից։
ԲԿ–ից լրատվամիջոցներին կոչ են անում չճշտված տեղեկատվություններ չտարածել։

Նույն շարքից