Իրավական 

Պետական դավաճանություն՝ թշնամու կողմն անցնելով և լրտեսությամբ. Գլխավոր դատախազություն

analitik.am

ՀՀ դատախազության և ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքների մասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ի կողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ առկա փաստական տվյալների՝ ՀՀ քաղաքացի Վ. Ղ.-ն, 2017թ. հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությանաշխատակիցների հետ, իսկ 2022թ. հունիսի 7-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ-ից հեռանալուց հետո օգոստոսի 7ն տեսաուղերձով դիմելով Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝հայտարարել է, որ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և ցանկանում է ստանալ Ադրբեջանի Հանրապետությանքաղաքացիություն: Այդ կերպ կատարվել Է պետական դավաճանություն, որն  արտահայտվել են թշնամու կողմն անցնելով, լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:  

Բացի այդ, 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչականդեպարտամենտում ՀՀ ԱԱԾ հակահետախուզությանդեպարտամենտից ստացվել է առերևույթ հանցանքներիմասին պատշաճ հաղորդում՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-իկողմից պետական դավաճանություն կատարելու, ինչպեսնաև օտարերկրյա քաղաքացու կողմից լրտեսությունկատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ առկա փաստականտվյալների՝ ՀՀ քաղաքացի Ի. Վ.-ն, բնակվելով ԹուրքիայիՀանրապետության Ստամբուլ քաղաքում ևհավաքագրվելով օտարերկրյա պետությունների հատուկծառայությունների կողմից, 2022թ. ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած հրապարակումներումբացահայտորեն հանդես է եկել հակահայկականհայտարարություններով, որոնցում գովաբանել էադրբեջանական իշխանություններին, նրանց վարածքաղաքականությունը, քննադատել 2020թ. սեպտեմբերի27-ից սկսված արցախա-ադրբեջանական պատերազմիժամանակ հայկական զինված ուժերի գործողությունները, ինչպես նաև դիմելով Ադրբեջանի Հանրապետությաննախագահին՝ խնդրել է իրեն շնորհել ԱդրբեջանիՀանրապետության քաղաքացիություն և հնարավորությունտալ բնակվել ու աշխատել Ստեփանակերտ քաղաքում՝Ադրբեջանի Հանրապետության իրավազորության ներքո:Այդ կերպ նա առերևույթ կատարել է պետականդավաճանություն, որն արտահայտվել է թշնամու կողմնանցնելով և լրտեսությամբ՝ ի վնաս ՀՀ ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքինանվտանգության:  

Նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 10.08.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ:

Իրականացվում են անհետաձգելի քննչական ևվարույթային գործողություններ՝ նշված անձանցարարքներին համապատասխան քրեաիրավականգնահատական տալու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից