Տեսանյութեր Քաղաքականություն 

Մենք շատ բան չունենք ասելու, ժողովուրդը շատ լավ տեսնում է և ամեն ինչ իրենց աչքերի առջև է։ Չեմ էլ կասկածում մեր ժողովրդի գիտակցության վրա. Մանվել Փարամազյան

analitik.am

Ինչպես հայտնի է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը մասնակցելու է Քաջարան խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրություններին: Թե՝ ինչ մրցակցույթուն է սպասվում Քաջարանում, նա նշեց հետևյալը․

«Պատրաստվում ենք ընտրություներին, ստեղծել ենք դաշինք՝  «Դեպի միասնություն», 45 հոգանոց ցուցակով է ձևավորվել մեր թիմը։ Շատ բան չունենք ասելու, այդ ամենը շատ լավ տեսնում է մեր ժողովուրդն ու ամեն ինչ իրենց աչքի առջև է։ Չեմ էլ կասկածում մեր ժողովրդի գիտակցության վրա»,-ասաց Մանվել Փարամազյանը։

«Մեր 5 տարվա աշխատանքները, ժողովուրդը շատ լավ տեսել է, թե՝ ինչպես ենք մենք «ավգյան ախոռներից» մաքրում 2016 թվականից մեզ բաժին հասած ժառանգությունը։ Յուրաքանչյուր ոք թող իր խճի հետ առանձնանա, հետահայացք գցի թեկնածուներից յուրաքանչյուրի անցած ուղուն և, համոզված եմ, ճիշտ ընտրություն կանեն ։ Ամսի 25-ին ժողովուրդն իր գնահատականը կտա»,-ասաց Մանվել Փարամազյանը։

Yerevan.today

Նույն շարքից