Քաղաքականություն 

Ես քանի որ քաղաքապետ եմ, քաղաքական հարցերով ընդհանրապես չեմ զբաղվում. Ստեփանակերտի քաղաքապետ. Yerevan.today

analitik.am

Մեր կառավարությունը զբաղվում է այդ ճանապարհով: Ընդհանրապես արցախցիների տրամադրությունը շատ լավ է, պատերազմից հետո ամուր են, իրենց հողի վրա կանգնած: սահմանամերձ Շուռնուխում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին:

Հարցին՝ Լաչինի միջանցքի հանձնման պարագայում Արցախ գնալու համար անհարմարություն չի՞ առաջանա արցախցիների համար, քաղաքապետը պատասխանեց. «Արցախցիները պատրաստ են այդ անհարմարություններին, առաջին պատերազմից հետո ճանապարհը հո ասֆալտ չի եղել, քանդված ճանապարհ է եղել, բայց միշտ Հայաստանի հետ կապված եղել է, ու իրենք միշտ պատրաստ են էդ 4-5 կմ ճանապարհը գնան-գան»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ հարցը վերաբերում է ոչ այնքան ասֆալտին, այլ այն հանգամանքին, որ հիմնականում Ադրբեջանն է պահանջներ ներկայացնում և մենք ամեն անգամ զիջումների ենք ու գնում, որոնց մասին առաջինն իմանում ենք ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններից, Դավիթ Սարգսյանն ասաց. «Ես քանի որ քաղաքապետ եմ, քաղաքական հարցերով ընդհնարապես չեմ զբաղվում»:

Մանրամասները՝ տեսանյութով:

Yerevan.today

Նույն շարքից