Միջազգային 

Զբոսաշրջիկներից մեկը ծննդաբերել է Էլբրուսում՝ մոտ 4000մ բարձրության վրա. Տեսանյութ

analitik.am

Կնոջը և երեխային ճոպանուղով տեղափոխել են բացատ, որտեղ նրանց սպասել են շտապօգնության աշխատակիցները։

Զբոսաշրջիկներից մեկն այսօր ծննդաբերել է Էլբրուսի՝ մոտ 4 հազար մետր բարձրության վրա գտնվող Կարա-Բաշի ճոպանուղու կայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ-ի Էլբրուսի բարձրլեռնային որոնողափրկարարական ջոկատին:
«Մինչ փրկարարների գալը տղան արդեն լույս աշխարհ էր եկել», - ասված է հաղորդագրությունում։
Փրկարարները կնոջն ու երեխային ճոպանուղով տեղափոխել են Ազաու բացատ, որտեղ նրանց սպասել են շտապօգնության աշխատակիցները։ Ջոկատում նշել են, որ Էլբրուսում նման դեպք չէր եղել։

Նույն շարքից