Հասարակություն 

Մրգանուշ գյուղում հայտնաբերվել են կանեփի բույսեր. Տեսանյութ

analitik.am

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզի Մրգանուշ գյուղի բնակիչ, 57-ամյա մի տղամարդ իր տան բակում աճեցնում է կանեփ: Ա

րարատի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ օգոստոսի 10-ի առավոտյան զննություն կատարվեց հիշյալ տան բակում: Հայտնաբերվեց կանեփի 80 թուփ:

Ըստ տանտիրոջ` բույսն աճեցրել է ինքը՝ հետագայում անձամբ օգտագործելու նպատակով:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ոստիկանության հակաթմրանյութային միջոցառումները հետևողականորեն շարունակվում են:

Նույն շարքից