Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ու ողբերգական ավտովթար. բախվել են Toyota Jeep-ը, Nissan Tiida-ն և Mercedes-ը. կա 1 զոհ, 4 վիրավոր. Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը 21:20-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 31 կմ հատվածում, Արտաշատ քաղաքի վարչական տարածքում բախվել են Toyota Jeep, Nissan Tiida և Mercedes C-180 մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները: Այնուհետև վերջիններս հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռոստոմյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն էր կատարում, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, ով կին էր՝ գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Նույն շարքից