Քաղաքականություն 

Որքա՞ն ֆինանսական աջակցություն է տրամադրում Արցախի կառավարությունն Աղավնոյի և Բերձորի բնակիչներին տեղափոխվելու համար

analitik.am

Աղավնոյի, Բերձորի բնակիչներին Արցախի կառավարությունը որոշակի ֆինանսական աջակցություն է տրամադրում՝ մինչև օգոստոսի 25-ն իրենց իրերը տեղափոխելու համար, մասնավորապես՝ 250 հազար դրամ յուրաքանչյոր ընտանիքի։

Եթե տանը բնակվում է մեկ հոգ, ապա աջակցության չափը կազմում է 125 հազար դրամ, իսկ եթե մարդն ունի գույք օգոստոսի 25-ին հաձնվելիք բնակավայրերից որևէ մեկում, ապա տրաամդրվում է վառելիքի գումար։

Այդուհանդերձ, որոշ բեռնափոխադրողների անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով, տարհանվող բնակիչների մի մասը խնդիրների է հանդիպում։

Արցախի հանրային ՀԸ «Օր» լրատվականի հետ զրույցում Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը, սակայն նշել է, որ դա համատարած չէ և կոնկրետ օրինակ է բերել, երբ Հադրութից բռնի տեղահանված վարորդն իր օգնությունն է առաջարկել տարհանվող իր բերձորցի հայրենակիցներին՝ խնդրելով վճարել միայն վառելիքի գումարը։

Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն էլ լրատվականի հետ զրույցում նշել է, որ մարդիկ իրենց անձնական իրերը չեն շտապում հանել, հարազատ օջախներից դուրս գալու մտքի հետ չեն համակերպվում, բայց և գիտակցում են վտանգները։

Ամեն դեպքում, Աղավնոյից պետական ու սեփական գույքի տեղափոխման աշխատանքները մեկնարկել են։

Նույն շարքից