Հասարակություն 

Այս անտանելի շոգին հովանալու ո՞ր տարբերակներն են արգելվում

analitik.am

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ մասնագետները խորհուրդ են տալիս այս անտանելի շոգին խուսափել գերհովացումից և ալկոհոլային ըմպելիքներով ծարավը հագեցնելու տարբերակից։

Շատ վտանգավոր է օդորակիչը շատ ցածր ջերմաստիճանի վրա միացնելը, հատկապես արևի տակ երկար մնալուց հետո։

Չի կարելի նաև մնալ միջանցուկ քամու մեջ, կտրուկ մտնել սառը ջրի մեջ, սառը ցնցուղ ընդունել կամ սառույցով լի ըմպելիքներ խմել։ Խորհուրդ է տրվում շոգ եղանակին գտնվել ստվերոտ և քամոտ վայրերում։

Բացի այդ, խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից, գլխին որևէ բան կրել, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, կրել բաց գույնի, բնական կտորից հագուստ, անընդհատ ջուր խմել և միշտ ջուր ունենալ ձեռքի տակ։

Նույն շարքից