Միջազգային 

Կզրկվեն արդյո՞ք ռուսները տուրիստական վիզաներից

analitik.am
Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը հայտարարել է, որ պետք է դադարեցնել ռուսներին տուրիստական վիզաներ տրամադրելու գործընթացը։
Լևիտսը կարծում է, որ Լատվիան, ինչպես նաև Ֆինլանդիան, Էստոնիան, Չեխիան և գաղափարակից այլ երկրներ Եվրոպայի մակարդակով պահանջ պիտի ներկայացնեն ռուսներին տուրիստական վիզաներից զրկելու մասին։
«Ես իհարկե գիտեմ, որ եվրոպական մի շարք երկրներ, որտեղ ռուսները մեծ գումարներ են ծախսում, այսպիսի առաջարկը չեն ողջունի։ Գերմանիայի կանցլերը նույնպես կասկածներ է հայտնել այս առիթով։ Այնուամենայիվ, ես կարծում եմ, որ անհրաժեշտ է այս մասին խոսել՝ ելնելով մեր սկզբունքներից», - նշել է Լևիտսը։
Նա նաև կոչ է արել վերանայել ռուսներին արդեն իսկ տրված վիզաներն ու կացության վկայականները։ Նրա խոսքով՝ նախկին իշխանությունները կացության վկայականների առևտրով են զբաղվել՝ քաղաքական որոշակի հետաքրքրություններով պայմանավորված։ «Ժամանակն է վերանայել այդ անհաջող և վտանգավոր քաղաքականությունը», - հավելել է նա։

Նույն շարքից