Հասարակություն Պատահարներ 

52–ամյա վարորդը Mercedes ML-ով բախվել է կայանված Mustang-ին և 1 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է. Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  22:00–ի սահմաններում Երևանի բնակիչ, 52-ամյա Մարիետա Մ.-ն իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Երվանդ Քոչար 11 հասցեում  բախվել է կայանված Mustang-ին, առաջ ընթացել և մոտ 1 մետր բարձրությունից ընկել և կողաշրջվել է:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար  Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Գևորգ Երիցյանն ու Արկադիյ Գրիգորյանը:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն  ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան , սահմանազատել տարածքը:

Նույն շարքից