Գլխավոր Հասարակություն 

Մանդատը վայր է դրել «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունը ծաղրած Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը. Iravunk.com

analitik.am
Iravunk.com-ի փոխանցմամբ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ծաղրած Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ հայտնել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, որ դադարեցնում է ավագանու իր լիազորությունները: Ընդ որում՝ սոցցանցում հայտարարության հետ նա կցել է մեկնաբանություն, որտեղ ոչ մի ցավակցական կամ մեղայական խոսք չկա, այլ ակնարկներ է անում ինչ-որ երկակի ստանդարտների մասին:
«Եվ իսկապես կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում ՝ մինիմումը տանում ա դեպի «փալաս» դառնալուն առաջինը ինքդ քո առջեւ: Ցավոք, էս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում ա երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետեւաբար, եւ ոչ մի հուշարձան ապահովգրված չէ խոշտանգումներից: Չեմ կրկնվի նշելով մանրամասներ: Բայց ինձ վերականգնվել ա պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու», - գրել է Կարինե Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ տեղի ունեցած պայթյունի օրը Երեւանի ավագանու իշխող խմբակցության անդամը ծաղրանքով գրառում էր կատարել սոցցանցում եւ նշել. «Որ Հիսուսի արձանը դրված լիներ, հո սենց բան չէր լինի»։

Նույն շարքից