Հայաստան 

Արդարադատության նախարարությունը հրավիրում է քննարկումների

analitik.am

Արդարադատության նախարարությունը, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հետ համագործակցությամբ մեկնարկում է ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի շրջանակներում՝ ընտրական բարեփոխումներին ուղղված թեմատիկ քննարկումների շարքը, որը նախատեսվում է կազմակերպել շահագրգիռ լայն շրջանակների մասնակցությամբ։

Թեմատիկ քննարկումներին մասնակցելու համար՝ խնդրում ենք լրացնել ներկայացված մասնակցության հայտը:

Եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ ունեք գրավոր առաջարկներ, խնդրում ենք դրանք ներկայացնել մասնակցության հայտում նշված համապատասխան ձևաչափով:

Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ՝ https://bit.ly/3PqFMMD

 

Նույն շարքից