Հայաստան 

Ի՞նչու նախագահը մինչ այս պահը չի արձագանքել «Սուրմալու»-ում տեղի ունեցած ողբերգությանը. MediaHub.am

analitik.am

«Որպեսզի պատասխանենք հարցին, թե ինչու նախագահը մինչ այս պահը չի արձագանքել «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցածին, պետք է գրավոր հարցում ուղարկեք»։ Այս մասին MediaHub.am-ի հետ զույցում ասաց նախագահականի Հասարակայնության հետ կապերի վարչության պետի պարտականությունները կատարող Թագուհի Հովհաննիսյանը։

«Այդ հարցին պատասխանելու համար պետք է հարց ուղարկեք, ասենք։ Հիմա ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին»,-ասաց նա։ Նա նաև նշեց, որ կայքում արձագանք կլինի, սպասենք, կտեսնենք։ Թե կոնկերտ երբ կլինի, չմանրամասնեց։ Նշենք, որ քննադատություններ են հնչում նախագահ Վահագան Խաչատուրյանին ուղղված՝ նշելով, որ տպավորություն է, որ նախագահը չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին, ողբերգական զարգացումներին։

Նույն շարքից