Հասարակություն 

44-օրյա պատերազմի մասնակից՝ «Սուրմալու»-ի զոհերի ցանկում

analitik.am

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթյունի հետեւանքով զոհված 22-ամյա Վաչագան Եղոյանն աշխատում էր կենտրոնում։ Վաչագանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։

«Ծառայել ու պատերազմել ենք Մարտակերտում՝ սկզբից մինչեւ վերջ։ Վաչագանը շատ հանգիստ, կատակասեր ու հասուն տղա էր»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վաչագանի ծառայակից ընկերը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակում։

Վաչագանը զբաղվում էր բռնցքամարտով, ապրում Շենգավիթ համայնքում։

Նույն շարքից