Հասարակություն 

Իրանում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակվածության առաջին դեպքը

analitik.am

Կապիկի ծաղիկ վտանգավոր վիրուսը հասել է Իրան: Այս մասին հայտնել է Իրանի Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ հաստատվել է վարակվածության առաջին դեպքը:

Նշենք, որ վերջին ամիսներին աշխարհի մի շարք երկրներում տարածվում է կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությունը. Այն արդեն բավականին տարածվածություն ունի Եվրոպայի մի շարք երկրներում և ԱՄՆ-ում:

ԱՀԿ-ն էլ հայտնել է, որ վարակվածության դեպքեր հայտնաբերվել են աշխարհի ավելի քան 50 երկրում: ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը հորդորել է  պատվաստվեել  սև ծաղիկի դեմ նախատեսված պատվաստանյութով՝ վիրուսից պաշտպանվելու նպատակով:

Նույն շարքից