Հասարակություն 

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում երիտասարդ կալանավորի դի է հայտնաբերվել

analitik.am

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 33-ամյա կալանավորի դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։

«Օգոստոսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ–ում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1989թ. ծնված Կ. Ն.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում»,- ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից