Հասարակություն 

Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան։ Աղետի դեմ անզոր եղար, համով բալես. Արտավազդ Եղոյան

analitik.am
Հաղորդավար Արտավազդ Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
««Սուրմալու»-ի հայտնի պայթյունի զոհ դարձավ նաև, եղբորս ավագ թոռը 22 տարեկան Վաչագանս: 44 օրյա պատերազմի մասնակից:
Թուրքի ձեռքը քեզ չհասավ Վաչո ջան: Աղետի դեմ անզոր եղար, Աստված հոգիդ լուսավորի, համով բալես...
Վաչագան Վահագի Եղոյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 17-ին, ժամը 18։00-ին՝ Կոնդի Սբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հաջորդ օրը նույն վայրից՝ ժամը 14։00-ին»։

Նույն շարքից