Հայաստան 

Փաշինյանին տարհանե՞լ են կառավարական ամառանոցից

analitik.am

Yerevan.today-ի փոխանցմամբ՝ երեկ՝ օգոստոսի 17-ին, Երևանում՝ կառավարական ամառանոցների մոտ հրդեհվել է « Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Լուսանկարներում երևում է, որ վայրը որտեղ բռնկվել է մեքենան, շրջակայքում բազմաթիվ չորացած ծառեր կան և բարեբախտաբար դրանք չեն վառվել և չեն հասել բնակելի տներին։
Սակայն հետաքրքիր է՝ քաղաքապետարանը ծառեր էտելիս չի՞ նկատել այս չորացած ծառերը։

Ի դեպ, տարածքում հենց նկատվել է վառվող մեքենայի ծուխը, անմիջապես ճանապարհը փակել են և առաջին հերթին տարհանել են Նիկոլ Փաշինյանին կառավարական ամառանոցից, չնայած ընդամենը մեկ մեքենա էր վառվում և վստահաբար կրակը չէր հասնելու Նիկոլ Փաշինյանին։ Միգուցե ոչ թե մեքենայի ծխից են վախեցել, այլ մտածել են՝ դիվերսիա է կամ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ինչ-որ գործողություն։

Նույն շարքից