Հայաստան 

Վերսկսվել են «Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները 

analitik.am

Օգոստոսի 18-ին, ժամը 08։20-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։

Դեպքի վայրում աշխատում են մոտ 29 փրկարարական ծառայող, այդ թվում՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության 14, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից 15, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են, իրականացվում են 2 տեղամասով։ Աշխատանքներում ներգրավված են նաև քաղաքապետարանի 1 տրակտոր, 1 բեռնատար ինքնաթափ և 1 ավտոկռունկ։

Օգոստոսի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքներին հերթափոխերով մասնակցել են ՓԾ տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումներից մոտ 935 փրկարարական ծառայող։

Փրկարարները փլատակներից դուրս են բերել 10 տուժածի։

Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Նույն շարքից