Միջազգային 

Լվովում ընթանում են Զելենսկի-Էրդողան բանակցությունները

analitik.am

Ուկրաինայի Լվով քաղաքում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Բանակցություններն ընթանում են Պոտոցկիների պալատում։

Նախ Էրդողանը բանակցություններ կվարի Զելենսկու հետ դեմ առ դեմ ձևաչափով։ Այնուհետև տեղի կունենա Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի եռակողմ հանդիպումը:

Խորհրդակցությունների արդյունքում կկազմակերպվի Թուրքիայի, Ուկրաինայի առաջնորդների և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համատեղ մամուլի ասուլիսը։

Էրդողանը Լվով է ժամանել Վլադիմիր Զելենսկու հրավերով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը Լվով աշխատանքային այցի շրջանակում մտադիր է Զելենսկու հետ պայմանավորվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման կազմակերպման հարցում։

Նույն շարքից