Հասարակություն Պատահարներ 

24-ամյա մայրը փոսն է նետել նորածին որդուն

analitik.am

Սարատովում քննիչները քրեական գործ են հարուցել տեղի բնակչուհու նկատմամբ, որին կասկածում են նորածին որդու սպանության մեջ, որի մարմինը գտել են տան մոտ փոսում, հաղորդել Է ՌԴ ՔԿ-ի տարածաշրջանային վարչությունը։

Քննության տվյալներով՝ չորեքշաբթի կեսօրին 24-ամյա աղջիկը Սարատովի Աշխատանքային 3-րդ անցուղու փողոցի տան բակում որդի է ունեցել, որից հետո նրանից ազատվելու նպատակով տղային փոսի մեջ է նետել։ Նույն օրը մայրը դիմել է բժշկական օգնության՝ հայտնելով «իր պտղի մահվան մասին»։ Տղայի մարմինը գտել են տան հարևանությամբ գտնվող փոսում։ Դատաբժշկական հետազոտության համաձայն՝ երեխան մահացել է մեխանիկական խեղդամահության հետեւանքով։

«Սարատովի 24-ամյա բնակչուհու նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված «մոր կողմից նորածին երեխայի սպանություն» հատկանիշներով.. Կատարվում են քննչական գործողություններ՝ ուղղված ապացույցների ամրապնդմանը», - ասված է հաղորդագրությունում։

Աղջկան սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում։

Pastinfo.am

Նույն շարքից