Հասարակություն 

Ջրանջատումներ Երևանում և մարզերում

analitik.am

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 19-ին

  • ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Գ-1, Սիլիկյան թաղամասերի, Հին խճուղու ջրամատակարարումը:
  • ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Պռոշյան, Վ. Համբարձումյան, Սյունիք, Սիրանես փողոցների ջրամատակարարումը:
  • ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ 3, 4, 5, 6, 9, 11, 13, 18 փողոցների ջրամատակարարումը:
  • ժամը 10:30-14:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Բարեկամություն, Երևանյան, Ավ. Իսահակյան, Տիեզերագնացներ փողոցների ջրամատակարարումը:
  • ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Աշոցք գյուղի ջրամատակարարումը:
  • ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյուն նրբանցքի, Կորյուն 1, 3, 5, Իսահակյան 16/1 շենքերի ջրամատակարարումը:
  • ժամը 12:00-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Ղազարյան, Շինարարներ փողոցների ջրամատակարարումը:

 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նույն շարքից