Հասարակություն Պատահարներ 

Գազի բալոնից տեղի ունեցած արտահոսքի հետևանքով հրդեհ՝ Երևանի բարձրահարկ շենքում. Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 19-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսակովի պողոտայի թիվ 50/1 շենքում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և թիվ 13  հրշեջ փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատեն։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գապզրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Պարզվել է, որ նշված շենքի 9-րդ հարկի 34 բնակարանի պատշգամբում 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Այրվել է պատշգամբում և խոհանոցում եղած կենցաղային իրեր։

Նույն շարքից