Հասարակություն Պատահարներ 

Դանակահարություն Արագածոտնի մարզում

analitik.am

Օգոստոսի 18-ին, ժամը 13.45-ին, «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով Արագածոտնի մարզի Շենկանի գյուղից բուժօգնության է տեղափոխել 40-ամյա տղամարդու: Նա հայտնել էր, որ գյուղի ճանապարհին մետաղյա ձողերի վրա է ընկել:

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է այլ հանգամանքներում. հողամասի օգտագործման շուրջ վիճաբանության ժամանակ դանակահարվել էր անհայտ անձի կողմից:

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դանակահարողի ինքնությունը: Շենկանի գյուղի 42-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նույն շարքից