Հասարակություն Պատահարներ 

Խոշոր ավտովթար՝ Դիլիջանում. բեռնատարը կողաշրջվել է. Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Շիրակ Ջրաղացպանյանը իր վարած բեռնատար ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 90 կմ-ին՝ Դիլիջանի առաջին ոլորանում, կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ  չկան։

Դեպքի վայր են ժամանել տեղի ճանապարհային և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները։

Նույն շարքից