Բարի օր Հասարակություն 

Լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ռադիկ Հովակիմյանի եղբայրը. Aravot.am

analitik.am

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած, լոռեցի Ռադիկ Հովակիմյանի եղբայրը: Փոքրիկին անվանակոչել են եղբոր՝ Ռադիկի անունով: Հերոսածին մայրը՝ 42-ամյա տիկին Հայարփին, ասում է, որ տղան՝ Ռադիկը, մահվան 40-րդ օրը երազ է եկել իրեն՝ ասել, որ վերադառնալու է: 3.4 կգ քաշով, 51 սմ հասակով փոքրիկի ծնունդն ընդունել են բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանն ու մանկաբարձ-գինեկոլոգ Արամայիս Դունամալյանը: Փոքրիկի ծնունդն ուրախացրել է ոչ միայն հարազատներին, այլեւ հիվանդանոցի ողջ անձնակազմին: Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից Aravot.am-ին փոխանցեցին, որ տիկին Հայարփին բժշկական կենտրոն է ընդունվել օգոստոսի 11-ին:

Նույն շարքից