Բարի օր Միջազգային Պատահարներ 

Ահաբեկչական ևս երկու ակտ է պլանավորվում 

analitik.am
Վերջին երկու շաբաթվա ընթացքում, հասարակական գործիչ Դուգինի մահափորձից բացի, ահաբեկչական ևս երկու ակտ է պլանավորվում Մոսկվայում։ Այս մասին հայտնում է WarGonzo տելեգրամ ալիքի հիմնադիր Սեմյոն Պեգովը։
Պեգովի խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում Մոսկվայում նվազագույնը երկու ահաբեկչություն է պլանավորվում.
«Մենք բարոյական իրավունք չունենք հայտնելու, թե կոնկրետ ում դեմ են դրանք ուղղված, բայց վստահեցնում ենք, որ ահաբեկիչները շատ հեռու են գնացել», - նշել է նա։
Պեգովը հայտարարել է, որ մի դեպքում ահաբեկիչներն ինքնաշեն ռումբը չէին կարող անցկացնել անհրաժեշտ վայր՝ առանց «համակարգի ներսի մարդու»։ Նրա խոսքով՝ Դուգինի դստեր սպանությունը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ հասարակ փսիխոպաթի հետ։
«Լավ պատրաստված ցանց է աշխատել։ Աշխատել է մտածված և կոորդինացված։ Փաստացի մայրաքաղաքի որոշակի հատվածում ահաբեկչական ակտ է տեղի ունեցել», - նշել է Պեգովը։

Ավելի վաղ, քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտնել է, որ Դուգինը, դստեր մահից հետո, հիվանդանոց է ընկել։ Նա ցավակցել է Դուգինին դստեր մահվան կապակցությամբ։ Նրա խոսքով՝ այս ահաբեկչության համար ուրախ են միայն կիևյան ռեժիմի աջակիցները։

Lenta.ru

Նույն շարքից