Տնտեսություն 

Ռուսաստանն Ադրբեջանի երեք խոշոր տնտեսական գործընկերներից մեկն է. ՌԴ ԱԳՆ

analitik.am

Ռուսաստանն Ադրբեջանի երեք խոշոր տնտեսական գործընկերներից մեկն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նրա խոսքով՝ այս տարվա հունվարից հունիս ամիսներին ապրանքաշրջանառությունը կազմել է 1,67 միլիարդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 9,9 տոկոսով։

«Ռուսաստանն Ադրբեջանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերների եռյակում է։ Ռուսական հիմնական արտահանումը ներառում է պարենային ապրանքներ, մեքենաներ, սարքավորումներ, փայտանյութ ու մետաղներ»,-ասել է նա։

Նույն շարքից