Հասարակություն 

Սյունիքի մարզի Շաքի գյուղում հայկական համազգեստով կասկածելի մարդիկ են նկատվել. Yerevan.today

analitik.am

Երեկվանից Սյունիքի մարզի Շաքի գյուղում մարդիկ խուճապի մեջ են։ Իրար ականջի պատմում են, թե ինչպես են օտարազգիները, հավանաբար թշնամին, մտել Շաքի և ներկայացել հայ զինվորականներ։

Yerevan.Today-ին են փոխանցել տեղացիների զրույցներից։

Մեզ հետ կապ հաստատած քաղաքացինպատմում էր, որ հայկական զինվորական հագուստով մի քանի անձ մտել է Շաքի, մոտեցել են մի կնոջ, հարցրել են, թե կարո՞ղ են մնալ իրենց տանը, տեղ կտա՞ն արդյոք զինվորականներին, այդ կինը պատասխանել է, որ կարող են, բայց գումարի դիմաց։ Այդ կնոջ հետ երկխոսությունից հետո, նույն խումբը ճանապարհվել է տեղի մթերային խանութներից մեկը։

«Հայի կերպար չեն եղել, խանութի աշխատողը մի պահ անհանգստացել է, դե տարածքում ուրիշ մարդ չի եղել։ Այդ մարդը հարց է տվել՝ ձեր գյուղում, ոնց հասկացա, կանայք չեն լքում հա՞, այդ կինն ասել է՝ ինչի՞ պետք է լքեն։ Հետո խանութի աշխատողը հարցրել է՝ բա դու որտեղի՞ց ես, ասել է մի վախեցեք, ես հայ եմ։ Խի՞ պետք ամիանգամից վախենա, ասի՝ հայ եմ»,-պատմում է մեր զրուցակիցը։

Շարունակելով պատմությունը, շաքեցին նշում է, որ խանութի աշխատակիցը հետաքրքրվել է նաև, թե ում տուն են եկել։ Դե փոքր գյուղ է բոլորը բոլորին ճանաչում են։ Այդ տղամարդն ինչ-որ Վաղոյի անուն է տվել։

Մեկ այլ շաքեցի հավելում է, որ խանութիաշխատակիցը խանութ մտած տղամարդը քիչ հեռու այլ լեզվով է հաղորդակցվում մյուսների հետ։ Այս կասկածելի դեպի մասին խանութի աշխատակիցը շտապ ահազանգել է համայանքապետին։

«Դրանից հետո եկել է ԱԱԾ-ն, հավաքել տարել է։ Գյուղի ժողովրդին էլ ասել են՝ եկել են մոբի համար, հայ են, բայց ոչ մեկ չի հավատացել։ Մինչև հիմաուրիշ տեղեկություն չունենք։ Պարզ ա ժողովրդին կհանգստացնեն, բայց ժողովուրդն էլ հո ամեն ինչ տեսել ա»։

Նշենք, որ դեպքի հետ կապված փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Շաքիի համայնքապետից, սակայն համայնքապետարան մեր զանգերը մնացին անպատասխան։ ԱԱԾ-ից ևս չպատասխանեցին մեր զանգերին։

Այս դեպքից հետո գյուղում վախի մթնոլորտ է, ինչը նաև բնական է՝ հաշվի առնելով օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Հայաստան դիվերսիոն խմբեր են ներխուժել։

Նույն շարքից