Միջազգային Ռազմական 

Շոյգուն խոսել է երկու կողմերի զոհերի, ինչպես նաև Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքի մանրամասների մասին

analitik.am

ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, խոսելով Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության մասին, ասել է, որ մեծ ու դժվարին մարտական աշխատանք է ընթանում, զինծառայողները դա անում են պատվով:

Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Շոյգուն ընդգծել է, որ իրենք կռվում են ոչ այնքան Ուկրաինայի, որքան հավաքական Արևմուտքի հետ։ Նրա խոսքով՝ Արևմուտքը Ուկրաինային մատակարարում է հսկայական քանակությամբ զենք, մոտ 70 ռազմական և ավելի քան 200 քաղաքացիական արբանյակներ, ՆԱՏՕ-ի ողջ խումբն աշխատում է Ուկրաինայի շահերից ելնելով, մինչդեռ Կիևն ավելի ու ավելի հաճախ օգտագործում է արևմտյան զենք խաղաղ բնակչությանը հարվածելու համար։

Շոյգուի խոսքով՝ Ուկրաինան արդեն կորցրել է բանակի կեսը՝ 61 207 զոհ, 49 368 վիրավոր, մինչդեռ ռուսական բանակն ունի 5937 զոհ:

Սերգեյ Շոյգուն ասել է, որ մասնակի զորահավաքի ենթակա են նրանք, ովքեր ծառայել են, ունեն զինվորական մասնագիտություն, մարտական փորձ:

Շոյգուն ընդգծել է, որ ուսանողների զորահավաքի մասին խոսք չկա, ժամկետային զինծառայողները ևս ենթակա չեն հատուկ ռազմական գործողությանը մասնակցելուն:

Ըստ Շոյգուի՝ ընդհանուր զորակոչվելու է 300 000 պահեստազորային:

«Ռուսաստանը ունի մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս՝ գրեթե 25 միլիոն մարդ: Մասնակի մոբիլիզացիայի է ենթակա 1%-ից մի փոքր ավելին», - ասել է Շոյգուն:

Նույն շարքից