Քաղաքականություն 

Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք, կարող ենք, երբ սթափ ենք. Մանե Թանդիլյան

analitik.am
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջքւմ գրել է.
«31 տարի առաջ այս օրը՝ այստեղ, հայ ժողովուրդն իր հանրաքվեով հռչակեց Հայաստանի անկախությունը։ Պատմական այս օրն ամրագրված է որպես ազատություն տենչող և անկախության համար պայքարող հայ ժողովրդի կամարտահայտություն։
Այո՛, մենք ձեռք ենք բերել և պետք է պահպանենք մեր ճակատագիրը որոշելու, մեր անվտանգության, մեր ապահովության և մեր ներքին խնդիրները լուծելու վերաբերյալ որոշումներն ինքնուրույն կայացնելու հնարավորությունը։ Այսօր առավել քան երբևէ։
Հիմա, երբ թշնամին մեր տարածքում է և շարունակում է սպառնալ մեր անվտանգությանն ու անկախությանը՝ նորանոր պահանջներ ներկայացնելով, մենք պետք է մեզ հեռու պահենք պատրանքներից, զինվենք իմաստությամբ, սառնասրտությամբ և սեփական շահերն ու կարողությունները ճիշտ գնահատելու կարողությամբ։ Մենք պետք է դադարենք մեր մեջ թշնամիներ փնտրելը, կարող ուժեր, մարդկանց գտնելն առավել կարևոր է։
Մենք ուժեղ ենք, երբ միասին ենք, կարող ենք, երբ սթափ ենք և ավելի սառնասիրտ։ Մեր 31-ամյա անկախությունն այս պահին մեզնից յուրաքանչյուրի պաշտպանության կարիքն ունի՝ առանց բացառության։
Փառք մեր զինվորներին, որ քաջաբար ընկան մարտում և նրանց, որոնք պահում են սահմանն ու առաջնագիծը հիմա՝ չվախենալով թշնամու սպառնալիքներից։
Խաղաղություն մեր հայրենիքին, մեր ժողովրդին»։

Նույն շարքից