Բարի օր Միջազգային 

Բայրամովը հայտնել է՝ առանց ժամանակ կորցնելու Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի գործընթաց սկսելու Ադրբեջանի պատրաստակամության մասին

analitik.am

Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի մշակումը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցությունների ընթացքում նա նշել է, որ Բաքուն պատրաստ է սկսել աշխատել փաստաթղթի տեքստի վրա՝ չնայած հայ-ադրբեջանական սահմանին կոնֆլիկտին, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

«Չնայած վերջին բախումներին և մեր կորուստներին, Ադրբեջանը կողմ է առանց ժամանակ կորցնելու խաղաղ պայմանագրի գործընթացը սկսելուն»,- ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ Հայաստանը, ըստ պաշտոնական տվյալների, Բաքվի ագրեսիայի հետևանքով ունի 135 զոհ:

Նույն շարքից