Հասարակություն 

Մտածում եմ՝ կարո՞ղ է արտաշիրիմում անեմ, վերցնեմ տղայիս ու այս երկրից գնամ. Մխիթար Գալեյանի հայր

analitik.am

«Ես անկեղծ մտածում եմ, կարո՞ղ է արտաշիրիմում անեմ, վերցնեմ տղայիս ու այս երկրից գնամ։ Այս երկիրը լցված է թուրքերով»,-Եռաբլուրում կարմիր բերետավորների կողմից ոստիկանություն բերման ենթարկվելուց հետո լրագրողներին ասաց արցախյան երրորդ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

Նա ոստիկանների արարքը որակում է սրբապղծություն, երբ իրենց բերման են ենթարկում իրենց որդիների տնից։
Գալեյանն ասաց՝ իրենց որևէ պահանջ ոստիկանները չեն ներկայացրել։

«Նիկոլի օգտագործման տրյապկեքն են։ Տարել են բաժին, հարցնում եմ՝ ինչի՞ եք բերել, պատասխանում են՝ ոստիկնների պահանջներին չենթարկվելու համար։ Այ տականքներ, դու ինչ եք պահանջել, որ չեմ ենթարկվել: Ախր մենք մեր երեխաների տանն էինք, այ սրբապիղծներ, այ թուրքեր»,-ասաց Գալեյանը։

Նույն շարքից