Միջազգային 

Ի՞նչ է կատարվում Ռուսաստանում Պուտինի՝ մասնակի զորահավաք հայտարարելուց հետո

analitik.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մասնակի զորահավաք հայտարարելուց եւ ելույթ ունենալուց հետո կրկին կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել:

Նախ, Ռուսաստանի արժեթղթերի շուկան է կտրուկ անկում ապրել Պուտինի ելույթից հետո, բացի այդ՝ կտրուկ թանկացել են Մոսկվա-Երևան ավիատոմսերի արժեքները: Օրինակ, երեկվանից Մոսկվա – Երևան չվերթների տոմսերի գինը կտրուկ բարձրացել է եւ տատանվում է 700.000 դրամից մինչև մեկ միլիոն դրամի սահմաններում:

Մոսկվայից Ստամբուլ, Երևան, Բաքու և հարևան այլ երկրներ, որտեղ մուտքի համար այցագիր չի պահանջվում, մոտակա ուղիղ չվերթները սպառվել են, հետևում է ավիաընկերությունների և տոմսերի ագրեգատոր կայքերի տվյալներից, գրում է rbc.ru-ն:

Aviasales ծառայության տվյալներով՝ Մոսկվայից Ստամբուլ ուղիղ չվերթի տոմս այժմ կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ, այն արժե 76 հազար ռուբլի։

«Աերոֆլոտ»-ից դեպի Բաքու ուղիղ չվերթի տոմս կարելի է գնել սեպտեմբերի 23-ից ոչ շուտ՝ 74,5 հազար ռուբլով: Մինչդեռ «Ադրբեջանական ավիաուղիները» (սեպտեմբերի 21-ի Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ի դրությամբ) սեպտեմբերի 22-ի տոմսեր ունի 719 եվրոյով և սկսած ամսի 24-ից՝ 394 եվրոյով։

Սեպտեմբերի 23-ից կարելի է տոմս գնել դեպի Տաշքենդ (Աերոֆլոտից՝ 64 հազար ռուբլով):

Նույն շարքից