Միջազգային 

Եվրամիությունում հայտարարել են, որ չեն կռվում Ռուսաստանի դեմ, այլ օգնում են Ուկրաինային

analitik.am

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Եվրամիությունը չի կռվում Ռուսաստանի դեմ, այլ օգնում է Ուկրաինային՝ պաշտպանել իր ինքնիշխանությունը։

«Իհարկե, մենք չենք կռվում Ռուսաստանի դեմ։ Մենք աջակցում ենք իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու Ուկրաինայի իրավունքին»,- ասել է Ստանոն։

Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակի զորահավաքի հայտարարումն անվանել է այն բանի ազդանշան, որ Ռուսաստանն, իբր, շահագրգռված է «պատերազմի շարունակմամբ»։

«Սա մեկ անգամ եւս ցույց է տալիս, որ Պուտինը շահագրգռված չէ խաղաղությամբ։ Սա հստակ ազդանշան է միջազգային հանրությանը, որ նա շահագրգռված է միայն հետագա քայքայիչ պատերազմով»,- ասել է Ստանոն։

Նույն շարքից