Հասարակություն Պատահարներ 

«Սուրմալու»-ում պատի փլուզման հետևանքով նախնական կա 3 վիրավոր. Տեսանյութ

analitik.am

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի շենքը, որը օգոստոսի 14–ի պայթյունից հետո վթարային վիճակում էր, քամու պատճառով կիսով չափ փլուզվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Մեր փրկարարների խումբը ներկա պահին տեղում աշխատում է։ Նախնական տվյալներով` 3 վիրավոր կա»,– ընդգծեց ԱԻՆ խոսնակը։

Նա նշեց, որ փլուզումը տեղի է ունեցել 17։45–ի սահմանում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Հարցին` արդյոք տարածքը սահմանազատված չէր, որպեսզի ոչ ոք այդ հատված մուտք չգործեր, Կոստանյանը պատասխանեց, որ սեպտեմբերի 2-ին այդ հարցով գրություն են ուղարկել Երևանի քաղաքապետարան, Քաղաքաշինության կոմիտե, ոստիկանություն և ՀՀ քննչական կոմիտե, մինչ այս պահը, սակայն, պատասխան չկա։
Հավելենք, որ համացանցում արդեն տեսանյութեր են տարածվում այսօրվա փլուզումից։ Դատելով դրանցից մեկից` փլատակների տակ մարդատատար ավտոմեքենա է եղել, որի մեջ, ըստ ականատեսների, փլուզման պահին մարդ չի եղել։
Տեսանյութերը կարող եք դիտել այստեղ. Տեսանյութ 1, Տեսանյութ 2

Նույն շարքից