Հայաստան 

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով տուժածներին ու զոհերի ընտանիքներին աջակցություն կտրամադրվի

analitik.am

Կառավարությունը սոցիալական աջակցություն կտրամադրի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի (այդ թվում՝ գտնվելու վայրն անհայտ անձի) ընտանիքներին և վիրավորում (խեղում, վնասվածք) ստացած անձանց։

Կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ վիրավորում (խեղում, վնասվածք) ստանալու դեպքում կտրամադրվի հիվանդանոցային պայմաններում մինչև երեք օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 150.000 դրամի չափով, հիվանդանոցային պայմաններում երեք և ավելի օր բուժման մեջ գտնված անձանց դեպքում՝ 300.000 դրամի չափով։

Զոհված անձանց (այդ թվում գտնվելու վայրը անհայտ անձի) ընտանիքների դեպքում կտրամադրվի յուրաքանչյուր զոհվածի համար՝ 3.000.000 դրամի չափով աջակցություն:

Նույն շարքից