Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 20-ին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընթացքում։ Ի շարս այլ թեմաների՝ նա անդրադարձել է նաև հայկական թեմային։
Էրդողանը ու զորակցություն է հայտնել «ադրբեջանցի եղբայրների» իրավունքների պաշտպանության և ապագայի կառուցման հարցերում։
Ըստ նրա՝ Ադրբեջանի կողմից «բռնազավթված հողերի ազատագրումը» Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման պատմական շանս է տվել։ Թուրքիան դրա համար էլ աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող գործընթացներին։
Ermenihaber.am