Քաղաքականություն 

Ավելի քան 31 մլն դրամ՝ Էկոնոմիկայի նախարարության զուգարանների վերանորոգման համար

analitik.am

Գործադիրն այսօրվա նիստում որոշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներին բարվոք աշխատանքային պայմաններով ապահովելու համար պետբյուջեից 31 մլն 660 հազար դրամ հատկացնել՝ զուգարանները վերանորոգելու համար։

«ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ա և Բ մասնաշենքերի թվով 12 սանհանգույցներ անհրաժեշտ է հիմնանորոգել՝ պայմանավորված խողովակաշարերի վատթարագույն վիճակով, և բացի այդ, յուրաքանչյուր հարկաբաժնում մի սանհանգույցի առկայությունը անհարմարություններ է առաջացնում արական և իգական սեռի աշխատակիցների համար։ Ներկայումս սանհանգույցներ, որոնք երկար տարիներ չեն վերանորոգվել, գտնվում են անմխիթար և անբարեկարգ վիճակում»,-ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նույն շարքից