Բարի օր Քաղաքականություն 

Վաղը տեղի կունենա «դարի իրադարձությունը»

analitik.am

Վաղը՝ սեպտեմբերի 23-ին, տեղի կունենա «դարի իրադարձությունը»՝ Երևանի ավագանին վերջապես Տիգրան Ավինյանին կընտրի Երևանի փոխքաղաքապետ։ Հարցն ընդգրկված է Երևանի ավագանու նիստի օրակարգում։

Հիշեցնենք, որ Ավինյանն իր նախամուրազյան պաշտոնին պետք է հասներ դեռ սեպտեմբերի 13-ին կայացած ավագանու նիստի ժամանակ, սակայն այդ օրը «թարսի նման» ադրբեջանական զինված ուժերը գրեթե ամբողջ արևելյան ճակատով հարձակվեցին Հայաստանի վրա, ինչի արդյունքում մենք պաշտոնական տվյալներով ունենք 207 զոհ ու անհետ կորած, հարյուրավոր վիրավորներ, հսկայական տարածքային կորուստներ։

Սեպտեմբերի 13-ին Ավինյանի ընտրվելու հարցը դուրս բերվեց օրակարգից, սակայն այսօր կրկին ներառվում է։

Իշխանությունների պատկերացմամբ, արդեն հարցի քննարկման ամենահարմար պահն է, իսկ այն ժամանակ երևի ամոթ էր։

Սա հերթական ապացույցն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հետաքրքրում է ոչ թե Հայաստանի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, այլ այն, որ մնացած տարածքում ՔՊ ներկայացուցիչները լինեն իշխանություն: Այս պահին Հայաստանի տարածքը փորձում են ծվեն-ծվեն անել, և փոխարենը նույն Տիգրան Ավինյանը զբաղված լինի պետության համար կարևորագույն հարցերով, որոնք քիչ չեն, կենտորանացած պայքարում է Երևանի քաղաքապետի պաշտոնի համար, և նրա պատկերացմամբ իրեն կհաջողվի ստանալ բաղձալի պաշտոնը, եթե նախ զբաղեցնի փոխքաղաքապետի աթոռը:

Այսպիսի անպատասխանատու և անմեղսունակ իշխանություններ Հայաստանում երբեք չեն եղել. Բոլոր կողմերից Հայաստանին փորձում են պատին դեմ տալ, որպեսզի ամեն մեկն իր ցանկալի կտորը պոկի-տանի Հայաստանից, իսկ երկրի նախկին փոխվարչապետը զբաղված է իր՝ Երևանի քաղաքապետ դառնալու հարցերը լուծելով:

Նույն շարքից