Միջազգային 

Մահացել է ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայրը

analitik.am

Մահացել է Էնթոնի Բլինքենի հայրը՝ Դոնալդը, ով եղել է ԱՄՆ նախկին դիվանագետ, ներդրումային բանկի ղեկավար, ժամանակակից արվեստի կոլեկցիոներ։ Նա 96 տարեկան էր։ ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս մասին տեղեկացրել է մի քանի թվիթերյան գրառումներով։

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել է, որ Դոնալդ Բլինքենը վախճանվել է խաղաղությամբ, իր ընտանիքի անդամներով ու հարազատներով շրջապատված, Լոնգ Այլենդի Իսթ-Հեմփթոնում գտնվող իր տանը։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակում, Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:

Նույն շարքից