Քաղաքականություն 

ՔՊ-ական պատգամավորները վախից բնակության հասցե են փոխե՞լ. Yerevan.today

analitik.am

Yerevan.today-ը գրում է.

Սեպտեմբերի 14-ին Երևանում  նորակառույց շենքերում բնակվող ՔՊ-ականներ են լքել իրենց տները ու վախից՝ մեկ-երկու օրով նոր հասցեներում են բնակվել։ Նոր ստորագրվող  ակտի մասին  վարչապետի ելույթից հետո, պարզվում է, փախուստի հրահանգներ են ստացել։ Yerevan.Today-ին աղբյուրները հայտնում են, որ այդ օրը Ազգային ժողովի մոտ հազարներով քաղաքացիներ ինքնաբուխ հավաքի ժամանակ, երբ իմպչմենտի համար պատգամավորների տներ «գրոհելու և նրանց բերման ենթրկելու» կոչեր են հնչել,  ոստիկանությունն անմիջապես տարօրինակ հրահանգավորումներ է ստացել։

Ցուցարարների վախից պատգամավորները ոստիկանության միջոցով խուճապահար կազմակերպել են իրենց ընտանիքների էվակուացիան այնպես, որ շենքերի մուտքերում քաղաքացիների հետ շփումներ-բախումներ չլինեն։

Բայց ասում են՝ հարևանները նկատել են, թե ինչպես են ոստիկանական խմբեր բարձրանում Ծարավ Աղբյուր և Երազ թաղամասերի շենքերի մուտքեր, 2-րդ , 11-րդ, կամ 4-րդ հարկից   ստորգետնյա ավտոկայանատեղիների ելքերով  շենքերից դուրս բերում ՔՊ-ական պատգամավորներին ու նախարարներին ու նրանց անվտանգությունն ապահովելով ուղեկցում  նոր հասցեներ։

Հիշեցնենք, Կարինե Տոնոյանը այդ օրը ԱԺ-ի մոտ հայտարարել էր, որ վարչապետի իմպիչմենտի համար անհրաժեշտ 18 ՔՊ-ական պատգամավորի քվեարկության համար ինքն արշավը սկսում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տուն այցով, բայց այդպես էլ հայտնի չդարձավ՝ ՊՊԾ թիկնազորով պաշտպանված Ալեն Սիմոնյանի էլիտար շենք ինչո՞ւ տիկին Տոնոյանն այդպես էլ չհասավ։

Ոստիկանությունը հրաժարվեց մեկնաբանել՝ ո՞ր պատգամավորների տներ են գնացել սեպտեմբերի 14-ին ոստիկանական խմբեր և իշխանության քանի՞ ներկայացուցիչ, ովքե՞ր են հաղորդում ներկայացրել ոստիկանություն՝ իրենց տներ այցելած ցուցարարների վախից։ Գրավոր դիմել ենք, որ պարզաբանեն։

Նույն շարքից