Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արմեն Աֆանդյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել։
Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրամանով Սևակ Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից, որին այդ պաշտոնին նշանակել էր Աննա Վարդապետյանը՝ ազատելով Երևան քաղաքի դատախազի պաշտոնից: